Արցախի Անվտանգության խորհուրդը, անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին, հայտարարել է, որ շփման գծի ամբողջ երկայնքով ադրբեջանական ուժերի կուտակումների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
«Տեղեկատվական դաշտում հակառակորդը շարունակում է կեղծ լուրերի տարածումը՝ նպատակ ունենալով խուճապ առաջացնել մեր ազգաբնակչության շրջանում:
Տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակն իրականացնում է իր առջև դրված խնդիրները՝ համաձայն նախօրոք հաստատված պլանների։ Պաշտպանության բանակն ուշադիր կերպով հետևում է ադրբեջանական կողմի բոլոր շարժերին, և շփման գծի ողջ երկայնքով կուտակումների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,-ասվում է հայտարարության մեջ:
Անվտանգության խորհուրդը կրկին հորդորել է զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրատվությանը։
Մարտի 13-ին` օրվա ընթացքում, և մարտի լույս 14-ի գիշերը Արցախում օպերատիվ֊մարտավարական իրավիճակը եղել է հարաբերականորեն կայուն։ Այդ մասին ասվելի վաղ տեղեկացրել էր ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հրադադարի ռեժիմի էական խախտումներ չեն արձանագրվել։