AM
18 March 2022 - 06:55 AMT

ՌԴ-ում փառատոնի շրջանակում McDonald’s-ի փոխարեն մատրյոշկայի տեսքով սննդի կետեր կգործեն

ՌԴ-ում առաջին McDonald’s-ի տեղումՄոսկվայի քաղաքապետարանըսննդի կետ է բացել՝ մատրյոշկայի տեսքով։ Նախատեսվում է ևս 15-ը տեղադրել ամերիկյան ֆասթֆուդի ցանցի փակված կետերի տեղում։ Այդ մասին հայտարարել է Մոսկվայի առևտրի դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Նեմերյուկը։

Մատրյոշկայի տեսքով ֆուրգոններում կվաճառվեն բուրգերներ և նրբաբլիթներ։ Դրանք գործելու են 3 օր՝ «Ղրիմյան գարուն» փառատոնի շրջանակում, գրում է incrussia.ru-ն։

McDonald’s արագ սննդի ռեստորանների ցանցը հայտարարել է Ռուսաստանում գործող բոլոր հաստատությունների գործունեության դադարեցման մասին։ Արագ սննդի մյուս ցանցերը ևս, այդ թվում KFC-ին, Pizza Hut-ը և Starbucks-ը, նույնպես սահմանափակել են աշխատանքը ՌԴ-ում։

Փետրվարի 24-ից ՌԴ-ն պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ՝ առաջանալով երկրի տարածքում, այդ թվում, Ղրիմից, Բելառուսից, և Դոնբասից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև ԱՄՆ-ն, Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։