Մարտի 17-ին Մոսկվայում միջգերատեսչական ձևաչափով հայ-ռուսական խորհրդակցություններ են կայացել Կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով փոխըմբռնման երկկողմ միջկառավարական հուշագրի իրականացման վերաբերյալ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Տեղի է ունեցել գնահատումների փոխանակում ԱՊՀ տարածում կենսաբանական անվտանգության սպառնալիքների վերաբերյալ: Քննարկվել է Կենսաբանական անվտանգության երկկողմ հուշագրի իրականացման ընթացքը, այդ թվում հետագա համագործակցության կոնկրետ ուղղությունները: Քննարկվել են նաև հուշագրի դրույթների կատարման օպտիմալացման և արդյունավետության բարձրացման հարցերը՝ համապատասխան խորհրդատվական մեխանիզմ ձևավորելու միջոցով։
Խորհրդակցությունները հաստատել են կենսաբանական անվտանգության խնդրի վերաբերյալ Ռուսաստանի և Հայաստանի մոտեցումների ընդհանրությունը։
Նշվել է հետագա սերտ համակարգման և կառուցողական փոխգործակցության անհրաժեշտությունը՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ մասնագիտացված բազմակողմ հարթակներում։
ՀՀ և ՌԴ միջև կենսաբանական անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ միջկառավարական հուշագիը ստորագրվել է 2021-ի մայիսին։






