AM
23 March 2022 - 09:37 AMT

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Times Square-ում կհարգեն ապրիլի 24-ին

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցինՆյու Յորքի Times Square հրապարակում ապրիլի 24-ին 14:00-16:00-ը կհարգեն ցեղասպանության զոհերի հիշատակը։ Ակնկալվում է, որ հիշատակի միջոցառմանը հազարավոր մարդիկ կմասնակցեն, այդ թվում հայտնի քաղաքական գործիչներ, գիտնականներ և նկարիչներ՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և առաջ մղելու համաշխարհային ճանաչման համար պայքարը։

Ըստ «Վարդանի ասպետներ» կազմակերպության, հատուկ մեծարման կարժանանան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Կոնգրեսի անդամները, որոնք հանդես են գալիս պատմական ճշմարտության օգտին և ճանաչել են Հայոց ցեղասպանությունը պաշտոնական մակարդակով։

Նշվում է, որ թեև մեկ դարից ավելի է անցել երիտթուրքերի գործած XX դարի առաջին ցեղասպանությունից, որը 1․5 մլն հայերի կյանք է խլել, հայկական սփյուռքը շարունակում է այդ աղետալի իրադարձությունը հիշելու, հիշատակը հարգելու և աշխարհին դրա մասին իրազեկելուն ուղղված իր ջանքերը։ Նշվում է, որ այդ աղետը պատմության մաս է, որը ոչ միայն մինչ օրս չի ճանաչվել Թուրքիայի կառավարության կողմից, այլև շարունակություն է ստացել վերջին պատերազմում և Արցախում շարունակվող միջադեպերում։