AM
23 March 2022 - 06:51 AMT

ԱԽ քարտուղարը Գերմանիայի պետնախարարին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային խնդիրների լուծման ՀՀ տեսլականը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բեռլինում Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պետնախարար Թոբիաս Լինդներին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային խնդիրների լուծման Հայաստանի տեսլականը:

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային ու գլոբալ անվտանգային հարցերի շուրջ և քննարկել երկկողմ համագործակցության զարգացման հետագա քայլերը:

Մարտի 22-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բեռլինում հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղար Նիլս Աննենի հետ: Կողմերը քննարկել են Հայաստան-Գերմանիա տնտեսական և տեխնիկական գործակցության հետագա զարգացման հեռանկարները։