AM
25 March 2022 - 09:04 AMT

ԵՄ-ում անընդունելի են համարում գազի դիմաց ռուբլով վճարումները

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ Եվրամիության համար անընդունելի է գազի դիմաց ռուբլով վճարելու գաղափարը, քանի որ դա պատժամիջոցները շրջանցելու միջոց կլիներ, հայտնել է Reuters-ը։

«Մենք թույլ չենք տա շրջանցել մեր սահմանափակումները։ Այն ժամանակները, երբ կարելի էր շանտաժի ենթարկել էներգակիրներով, անցել են»,- ասել է նա, գրում է Gazeta.ru-ն։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ հանձնարարել է գազի դիմաց վճարումները գանձել ռուբլով՝ «ոչ բարեկամ երկրներից» գնորդների համար։

Պուտինն ասել է, որ Արևմուտքը, սառեցնելով ՌԴ ակտիվները, սասանել է վստահությունը սեփական արժույթների նկատմամբ և դեֆոլտ է հայտարարել ՌԴ առջև իր պարտավորությունների մասով։ Պուտինը վստահություն է հայտնել, որ այժմ աշխարհում բոլորը գիտեն, որ դոլարով և եվրոյով պարտավորությունները կարող են չկատարվել։