AM
28 March 2022 - 10:34 AMT

Իսպանիայում Covid-19-ը հավասարեցրել են գրիպի տիպի սովորական էնդեմիկ հիվանդության

Մարտի 28-ից Իսպանիայում Covid-19-ը հավասարեցվում է գրիպի նմանությամբ սովորական էնդեմիկ հիվանդության։ Sars-CoV-2-ով վարակված և ախտանիշ չունեցող, կամ թույլ ախտանիշներով անձը կկարողանա շարունակել ապրել իր առօրյա կենսակերպով։ Իսկ տնային ինքնամեկուսացման ռեժիմը պարտադիր չի լինի, գրում է Deutsche Welle-ն։

Նախկին պահանջները կտարածվեն միայն ռիսկի խմբերում գտնվող անձանց վրա։ Նրանց են դասվում 60-ն անց քաղաքացիները, թույլ իմունիտետով մարդիկ, ինչպես նաև հղի կանայք և բուժաշխատողները։

Նախկին պահանջներից ուժի մեջ է մնում միայն դիմակ կրելը փակ տարածքում, ինչպես նաև հանրային տրանսպորտում։ Համաճարակային վիճակն Իսպանիաում զգալիորեն բարելավվել է։ Բնակչության գրեթե 85 տոկոսը բազային պատվաստում է ստացել, 51 տոկոսը՝ նաև բուսթեր։