AM
30 March 2022 - 11:25 AMT

Արցախի ԱԱԾ-ում մարտական ստորաբաժանում կստեղծվի

Արցախի Ազգային անվտանգության ծառայության կազմում կստեղծվի մարտական ստորաբաժանում։ ԱՀ խորհրդարանն ընդունել է «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։

Այն ներկայացրել է Արցախի ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչ Նվեր Գասպարյանը, տեղեկացնում է Արցախպրեսը։

Ակնկալվում է, որ դա կնպաստի շփման գծի պահպանության գործում մարտական հերթապահությունների ընթացքում ծագող իրավահարաբերությունների կարգավորմանը: