AM
6 April 2022 - 10:36 AMT

Մահացել է Վլադիմիր Ժիրինովսկին

Երկարատև հիվանդությունից հետո մահացել է Ռուսաստանի Լիբերալ դեմկորատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին։ Այդ մասին հայտնել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը պալատի ընդլայնված նիստում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Ծանր և երկարատև հիվանդությունից հետո մահացել է Վլադիմիր Ժիրինովսկին»,-ասել է Վոլոդինը։

Պատգամավորները 1 րոպե լռությամբ են հարգել նրա հիշատակը և ընդմիջել նիստը։

Ժիրինովկսին 75 տարեկան էր։ Նա մոտ երկու ամիս է պայքարում էր կորոնավիրուսի դեմ՝ ծանր ախտահարված էին թոքերը։