Տարբեր երկրների մի խումբ գիտնականներ Գվատեմալայի խոշորագույն Աթիթլան լճի հատակին մայաների քաղաքակրթության քաղաք է հայտնաբերվել, գրում է ՏԱՍՍ-ը մեքսիկական Milenio կայքի վրա հղումով։
Ըստ հաշվարկների, քաղաքը կարող էր կառուցված լինել մ․թ․ա․ V դարում լճում գտնվող կղզիում։ Ժամանակի ընթացքում քաղաքն անցել է ջրի տակ, ենթադրաբար, տեկտոնական ակտիվության պատճառով։
Մասնագետները հայտնաբերել են արարողակարգային կենտրոնների, տների, կոթողների փլատակներ 12-20 մ խորությամբ։ Աշխատանքներին մասնակցել են Արգենտինայի, Բելգիայի, Գվատեմալայի, Իսպանիայի, Մեքսիկայի և Ֆրանսիայի գիտնականները, որոնք զբաղվում են ստորջրյա հետազոտություններով։
Նրանք եկել են այն եզրակացության, որ քաղաքի ընդհանուր մակերեսը հասնում էր 60,000 քմ։ Ակնկալվում է, որ ապագայում Աթիթլանի շրջանում թանգարան կարող է բացվել, որտեղ կներկայացվի հին քաղաքի թվային մոդելը։