Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը կմասնակցի ԱՊՀ երկրների ՀՕՊ կոմիտեի նիստին, որն անցկացվելու է ապրիլի 12-ին Ղազախստանի Շիմքենդ քաղաքում։
Նիստին կմասնակցեն նաև ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունների պատվիրակությունները, ինչպես նաև ԱՊՀ պաշտոնյաներ, ռազմարդյունաբերության ձեռնարկությունների, ՀՕՊ խնդիրների ուսումնասիրությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Հանդիպմանը կողմերը կքննարկեն մասնակից երկրների ՀՕՊ-ի կատարելագործման ու բազմակողմ ռազմական համագործակցության ամրապնդման հարցերը, կամփոփվեն համակարգող կոմիտեի ու դրա աշխատանքային մարմինների նախորդ տարվա գործունեության արդյունքները, կորոշվեն ընթացիկ տարվա խնդիրները։
Ապրիլի 12-14-ին Ղազախստանում կանցկացվեն նաև ԱՊՀ անդամ երկրների ՀՕՊ միացյալ համակարգի համատեղ համակարգչային հրմանատարաշտաբային «Տարածաշրջանային անվտանգություն-2022» վարժանքները։