AM
3 July 2002 - 13:50 AMT

ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՆ ԿԱՅԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի եւ Եվրամիության միջեւ վերջին քաղաքական եւ տնտեսական զարգացումներին նվիրված հարցեր են քննարկվել oրերս Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ համագործակցության Կոմիտեի երրորդ նիստի ընթացքում: Ինչպես հաղորդել են Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունում, նիստի ընթացքում հայկական կողմը ներկայացրել է հանրապետությունում իրականացվող տնտեսական եւ իրավական բարեփոխումների գործընթացը, ՀՀ-ԵՄ համագործակցության ծրագրերի իրականացման ընթացքը, ինչպես նաեւ, ԵՄ երկրներ հայկական ապրանքների արտահանման հետ կապված հարցեր: Համագործակցության Կոմիտեի անդամները հատուկ ուշադրություն են դարձրել TRASECA եւ INOGATE տարածաշրջանային ծրագրերի իրականացմանը: Նիստի արդյունքում ստորագրվել է համագործակցության մասին փաստաթուղթ մեկ տարի ժամկետով: