Ստեփանակերտում սպանված ավագ տեսուչ Ժիրայր Ենգիբարյանն Արցախի նախագահի հրամանագրով հետմահու «Արիության մեդալով» է պարգևատրվել։
Ներքին գործերի նախարարության ճանապարհային ոստիկանությունում ապրիլի 17-ին հարգանքի տուրք են մատուցել նախօրեին ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ անսթափ քաղաքացու կողմից արձակված կրակոցներից սպանված Ժիրայր Ենգիբարյանի հիշատակին։
Նշվում է, որ նա ծառայության ամբողջ ընթացքում գերազանցությամբ է կատարել իրեն վերապահված պարտականություններն ու խնդիրները, ցուցաբերել բարձր պատասխանատվություն:
Ժիրայր Ենգիբարյանը 38 տարեկան էր, երկու զավակի հայր։






