AM
22 April 2022 - 09:40 AMT

Մարտակերտում 27 կմ-անոց նոր ճանապարհը նախատեսվում է շահագործման հանձնել մինչ 2022-ի վերջ

Արցախի Մարտակերտի շրջանում շարունակվում են Ներքին Հոռաթաղ-Ճանկաթաղ հատվածից դեպի մայրուղի 27 կիլոմետրանոց նոր ճանապարհի շինարարական աշխատանքները։

Այն նախատեսվում է շահագործման հանձնել մինչ տարեվերջ, հայտնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը։

Արդյունքում՝ Մարտակերտ-Ստեփանակերտ ճանապարհի երթևեկությունն ավելի դյուրին և անվտանգ կդառնա: