AM
22 Ապրիլ 2022 - 14:42 AMT

Լյուքսեմբուրգի կարդինալը կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը

Լյուքսեմբուրգի կարդինալ Ժան-Կլոդ Հոլեղիշն ապրիլի 24-ին կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված եկեղեցական արարողությանը։ Այդ մասին հայտնում է Լյուքսեմբուրգում Հայաստանի հյուպատոսությունը։

Լյուքսեմբուրգի կարդինալի մասնակցությամբ և Լյուքսեմբուրգյան հայ համայնքի հոգևոր հայր Տեր Արմեն Մելքոնյանի առաջնորդությամբ ապրիլի 24-ին ժամը 09:45-ին Chapelle du Glacis-ում կկազմակերպվի եկեղեցական արարողություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։