AM
24 April 2022 - 11:17 AMT

Շտաբ․ Ադրբեջանի հատուկ ծառայություններն ԱՀ կառավարության «որոշման» մասին ապատեղեկատվություն են տարածում

Արցախի տեղեկատվական շտաբը հերքել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից սոցցանցերում տարածով ԱՀ կառավարության «որոշման» մասին ապատեղեկատվությունը։

«Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում տարածվում է Արցախի Հանրապետության կառավարության մի «որոշում», որի համաձայն՝ իբր Ստեփանակերտի բնակչությունը պետք է տարհանվի մինչև ս․թ․ ապրիլի 30-ը։ Տեղեկացնում ենք, որ այն չափազանց փնթի ձևով պատրաստված բացահայտ ապատեղեկատվություն է, որը ջանասիրաբար տարածվում է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից և բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»,-ասվում է հայտարարության մեջ։

Շտաբը հորդորում է մեր քաղաքացիներին՝ հետևել միայն պաշտոնական լրահոսին և չտրվել հակառակորդի սադրանքներին։