AM
2 July 2002 - 18:25 AMT

ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ ԱՎՏՈՄԱՅՐՈՒՂՈՒ ՎՐԱ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

Հայաստանը Վրաստանի հետ միացնող ավտոմայրուղու 10-կիլոմետրանոց հատվածի վրա տարվող շինարարական աշխատանքների կապակցությամբ սահմանափակվել Է ավտոտրանսպորտի շարժումը: Հուլիսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 30-ը 9:00-ից մինչեւ 17:00-ն արգելված է տրանսպորտի շարժումը Մառնեուլի (Վրաստան)-Շահումյան (Հայաստան) հատվաածում: Վերանորոգման աշխատանքների անցկացման ողջ ժամանակահատվածում Հայաստանի եւ Վրաստանի միջեւ հաղորդակցությունը կկատարվի Մառնեուլի-Գուգութի-Հայաստանի սահման հատվածով: Ինչպես հայտնի է, ավտոմայրուղու վերանորոգման անհրաժեշտությունն առաջացել է Արեւելյան Վրաստանի Մառնեուլի եւ Սիգնախի շրջաններում տեղի ունեցած կործանարար ջրհեղեղից հետո:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: