Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսին շտապ $50 մլն օգնություն հատկացնել Արցախին և դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին։
ANCA-ի ներկայացուցիչ Թերեզա Երիմյանը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին քննարկմանն է ներկայացրել օտարերկրյա օգնության քաղաքականության առաջնահերթությունների վերաբերյալ ANCA-ի առաջարկները։
Ներկայացուցիչների պալատի Օտարերկրյա հատկացումների հանձնաժողովի ներկայացուցիչն Բարբարա Լիի հետ հանդիպմանը նա նշել է, որ Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտումների հետևանքով և Բաքվի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի շարունակվող օկուպացիայի պայմաններում, Կոնգրեսը պետք է պատասխանատվության ենթարկի Ալիևի ռեժիմին՝ դադարեցնելով ռազմական օգնությունն Ադրբեջանին։
Երիմյանը նաև շեշտել է, որ Արցախում երկարատև ներդրումների անհրաժեշտություն կա, ինչը թույլ կտա ընտանիքներին «վերականգնել իրենց կյանքն ու ապահով վերաբնակվել»։
Երիմյանը խոսել է նաև ՀՀ-ին հատկացվող օգնությունն ավելացնելու անհրաժեշտության մասին՝ նշելով ԱՄՆ աջակցության ծրագրերի կարևորությունը ՀՀ անվտանգության և ինքնիշխանության ամրապնդման գործում թուրքական և ադրբեջանական աճող սպառնալիքների ֆոնին։