Հուլիսի 8-12-ը կկայանա Իրանի էներգետիկայի նախարար Հաբիբոլլահ Բիթարաֆի այցը Երեւան: Նախատեսված են Իրանի նախարարի հանդիպումները Հայաստանի ղեկավարության հետ: Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Իրանի էներգետիկ գերատեսչությունների ներկայացուցիչների վերջին հանդիպումը կայացել է մայիսի վերջին Աշխաբադում` Իրան-Հայաստան գազամուղի շինարարությանը նվիրված խորհրդակցությանը: Այն ժամանակ Հայաստանի, Իրանի եւ Թուրքմենստանի էներգետիկայի փոխնախարարները քննարկել են գազամուղի շինարարությանն առնչվող մի շարք տեխնիկական մանրամասներ:
Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: