20-ամյա գյումրեցի ծանրորդ Գառնիկ Չոլակյանը դարձել է երիտասարդների աշխարհի չեմպիոն։
Հունական Հերակլիոնում ընթացող առաջնությանը, մինչև 55 կգ քաշային կարգում մեր մարզիկն իր հաշվին գրանցեց 3 ոսկե մեդալ։ Պոկում վարժությունում 108 կգ ցուցանիշով հաղթելուց հետո հայ երիտասարդը լավագույն արդյունք է գրանցել նաև հրում մրցաձևում` սանձելով 132 կգ-ոց ծանրաձողը, տեղեկացնում է Shantnews.am-ը։
Չոլակյանը ելույթն ավարտել է երկամարտի 240 կգ արդյունքով՝ առաջ անցնելով մեքսիկացի Խոսե Մանուել Պուքս Պերալտայից (234 կգ) և թուրք Մուստաֆա Էրդողանից (228 կգ)։