Ավարտվել է Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն լիգայի առաջնության 2-րդ փուլը: Հաղթանակներ են տարել Հայաստանի չեմպիոն «Փյունիկը», Երեւանի «Բանանցն» ու «Կիլիկիան» եւ Աշտարակի «Միկան»: Երկու փուլերից հետո մրցաշարային աղյուսակը 6 միավորով գլխավորում են Աշտարակի «Միկան» եւ Երեւանի «Փյունիկը»:
Հայաստանի առաջնության 2 փուլի արդյունքները`
«Ուլիս»-«Փյունիկ»-0:3
Գոլերի հեղինկ են դարձել` Գրիգորյանը 13-րդ րոպեին (ինքնագոլ), Գենրիխ Մխիթարյանը` 65, Էդգար Մալաքյանը` 90+4 րոպեին:
«Բանանց»-«Գանձասար»-1:0
Գոլ են խփել Անդրանիկ Սարգսյանը 59-րդ րոպեին (11-մետրանոց), Ռաֆայել Մկրտչյանը` 75-րդ րոպեին:
«Միկա»-«Շիրակ»-3:2
Գոլ են խփել Արա Հակոբյանը 14-րդ եւ 70-րդ րոպեին, Ալեքսը` 49-րդ րոպեին («Միկա»), Անդրանիկ Բարիկյանը` 43-րդ եւ Տիգրան Դավթյանը` 81-րդ րոպեին («Շիրակ»):
Մրցաշարային դասավորությունը 2-րդ փուլից հետո`
1. «Միկա»-6 միավոր
2. «Փյունիկ»-6
3. «Բանանց»-3
4.«Կիլիկիա»-3
5. «Շիրակ»-3
6. «Ուլիս»-3
7. «Արարատ»-0
8. «Գանձասար»-0: