AM
12 Մայիս 2022 - 14:45 AMT

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը վերսկսել է աշխատանքը Կիևում

Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը վերսկսել է իր բնականոն աշխատանքը Կիևում։ Այդ մասին ասվում է դեսպանության ֆեյսբուքյան էջում։

Նշվում է, որ հյուպատոսական բաժինը քաղաքացիների ընդունելությունը կրկին կիրականացնի Կիևի Սիչովիխ Ստրիլցիվ փ. 51/50 հասցեով՝ մայիսի 23-ից։

ՌԴ կողմից Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը տեղափոխվել էր Լվով և աշխատում էր այնտեղից։