AM
6 April 2009 - 13:44 AMT

Հայ ձյուդոյիստները մեկ ոսկե եւ երկու բրոնզե մեդալ են բերել Վրաստանից

Հայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականը մեկ ոսկե եւ երկու բրոնզե մեդալներով է վերադարձել ապրիլի 2-3 Գորիում (Վրաստան) կայացած միջազգային մրցաշարից: Հայաստանից մեկնել էին 12 մարզիկներ երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանի գլխավորությամբ:

Հայաստանի ներկայացուցիչներից ամենահաջող ելույթն ունեցավ Գոռ Հարությունյանը (55 կգ քաշում)` նվաճելով ոսկե մեդալ: Վահե Փանեյանը (81 կգ քաշում) եւ Արտուշ Մկրտչյանը (+100 կգ քաշային կարգում) զբաղեցրեցին երրորդ տեղերը եւ արժանացան բրոնզե մեդալների:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին են հաղորդել Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունում Վրաստանի մրցաշարը նաեւ երիտասարդների շրջանում Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլն է, որը տեղի կունենա սեպտեմբերի 11-13 Երեւանում: