Հայ թենիսիստների պատվիրակությունը Ալեքսանդր Ծատուրյանի գլխավորությամբ այսօր մեկնեց Բուլղարիա, որտեղ ապրիլի 6-18 հայ թենիսիստները կմասնակցեն «Զարգացման առաջնությանը»: Հայաստանն այդ առաջնությանը կներկայացնեն Պատրիկ Երանյանը, Միքայել Ավետիսյանը, Արեւիկ Թումանյանը եւ Լիլիթ Վարդանյանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել են Հայաստանի Թենիսի ֆեդերացիայում:
«Զարգացման առաջնությունը» ամենամյա ծրագիր է, որը ստեղծվել է Թենիսի Միջազգային Ֆեդերացիայի ու Եվրոպական թենիսի ասոցիացիայի կողմից, որին մասնակցում են 14, 16 եւ 18 տարեկան աջիկներ եւ պատանիներ 18 երկրներից:
Առաջնության վերջում առաջին 5 տեղերը զբաղեցրած թենիսիստները կներգրավվեն Եվրոպայի պատանեկան հավաքականի կազմի մեջ, իսկ Թենիսի Միջազգային Ֆեդերացիան նրանց հնարավորություն կընձեռի մասնակցելու 4 բարձրակարգ առաջնությունների, որոնք տեղի կունենան Ֆրանսիայում, Հոլանդիայում եւ Գերմանիայում:
Առաջնության նպատակն է` նպաստել զարգացման ծրագրին մասնակցող երկրների թենիսի զարգացմանը:






