AM
6 April 2009 - 16:02 AMT

Ղարաբաղցի մարզիկը հաղթել է Ֆրանսիայի վազքարշավում

Ղարաբաղցի մարզիկ Աշոտ Հայրապետյանը դարձել է Ֆրանսիայի Մյոդոն քաղաքի ավանդական վազքարշավի հաղթողը: Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցչության հաղորդագրության համաձայն, ավանդական վազքարշավին այս անգամ մասնակցում էին ԼՂՀ երկու մարզիկներ` Աշոտ Հայրապետյանը եւ Արթուր Պետրոսյանը:

4900մ վազքատարածության մրցումներում, որին մասնակցում էին ավելի քան 600 մարզիկներ, Աշոտ Հայրապետյանը գերազանցեց բոլորին եւ գրավեց առաջին տեղը: Վերոհիշյալ տարածությունը մարզիկն անցավ 15 րոպե 37 վայրկյանում` 9 վայրկյանով բարելավելով նախորդ տարվա հաղթողի արձանագրած ցուցանիշը:

Արցախցի երկրորդ մարզիկը` Արթուր Պետրոսյանը գրավեց չորրորդ տեղը ընդհանուր մասնակիցների եւ երրորդ տեղը իր կատեգորիայի մասնակիցների թվում:

Մյոդոնի ամենամյա վազքարշավը անց է կացվում 1990թ-ից ի վեր: