AM
3 Հունիս 2022 - 07:22 AMT

Մոսկվայի կենտրոնում հայ գործարարի են սպանել

Մոսկվայի կենտրոնում սպանել են 62-ամյա հայ գործարար Հովհաննես Քամարյանին։

Դեպքը տեղի է ունեցել Կոմսոմոլսկի պողոտայում։ Մարդասպանը կրակել է Քամարյանի մեջքին, հետո գլխին։

«Ըստ նախնական տվյալների, սպանվածը հետախուզվում էր ՀՀ իրավապահ մարմինների կողմից»,-գրում է ՏԱՍՍ-ն իր աղբյուրին հղումով։

Ըստ հրապարակումների, Քամարյանը 2013-ին մահափորձ էր կազմակերպել իր հակառակորդ և Դեդ Հասանի կողմնակից Ռաֆիկ Մադոյանի դեմ, սակայն ոստիկաններին հաջողվել էր կանխել հանցագործությունը։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Մոսկվայում բերման են ենթարկել Քամարյանի սպանության մեջ կասկածվող 1998թ․ ծնված երիտասարդի։ Այդ մասին լրագրողներին հայտնել են Մոսկվայի ՆԳՆ վարչությունից, հայտնում է ՏԱՍՍ-ը։