AM
6 June 2022 - 12:57 AMT

Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության դպրոցի համար նոր շենք կկառուցվի

Օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի համար նոր շենք կկառուցվի: Այդ մասին ասվել է Երևանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ։

Նշվել է, որ «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում համայնքն ազատ տարածք ունի, որն էլ կօգտագործվի այդ նպատակով: Երևանի քաղաքապետարանը նախագծային մրցույթ կհայտարարի:

Խորհրդակցության ժամանակ ասվել է նաև, որ ՄԱԿ-ի գործընկերների հետ համատեղ արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում Հանրապետության հրապարակի շենքերի գեղարվեստական լուսավորությունն արդիականացնելու ուղղությամբ:

Զուգահեռ՝ մայրաքաղաքի բակային տարածքներում շարունակվում է արտաքին լուսավորության ցանցի արդիականացման ծրագիրը: