AM
25 Հունիս 2022 - 07:21 AMT

ՊԲ․ Պայմանագրայիններ են վթարի ենթարկվել, 1-ը մահացել է, 4-ի վիճակը ծանր է

Հունիսի 24-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, օրվա ծառայության ավարտից հետո, հանգստի ժամին, քաղաքացիական ավտոմեքենայով վթարի են ենթարկվել ՊԲ N զորամասի պայմանագրային զինծառայողներ։

Ստացած վնասվածքներից Նիկոյալ Սերյոժայի Սարգսյանը (ծնվ. 1981թ.) մահացել է, ևս 4 զինծառայող տեղափոխվել է բժշկական հաստատություն։

Նրանց վիճակը գնահատվում է ծանր։ Տարվում է քննություն՝ դեպքի մանրամասները լիարժեք պարզելու համար։