Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Ռուսաստան աշխատանքային այցի ժամանակ տարածաշրջանային աշխարհաքաղաքական գործընթացներում Արցախի դերին, տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, հնարավոր զարգացումներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին, Արցախ-Սփյուռք կապերի հետագա խորացմանն առնչվող հարցեր է քննարկել։
Այցը ՌԴ տեղի է ունեցել հունիսի 21-27-ը, տեղեկացնում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:
Մոսկվայում և մի շարք այլ քաղաքներում Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպումներ է ունեցել քաղաքական, տեղեկատվական, հասարակական, գիտակրթական շրջանակների, Ռուսաստանի հայ համայնքի և Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ։