Ապրիլի 8-ին կայացան Հայաստանի Գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի պատասխան հանդիպումները: Խաղարկված հանդիպումների արդյունքում իրենց տեղը եզրափակչում ապահովեցին երեւանյան «Բանանցը» եւ Աշտարակի «Միկան»: Երկու հանդիպումներն էլ ավարտվեցին 1:0 հաշվով: «Բանանցը» Էդուարդ Կակոսյանի գոլի շնորհիվ 69-րդ րոպեին իր երկրորդ հաղթանակը տարավ «Արարատի» հանդեպ (առաջին հանդիպումն ավարտվել էր 2:0 հաշվով), իսկ «Միկան», հակառակը. երկրորդ հանդիպմանը զիջեց Գյումրու «Շիրակին», բայց առաջին հաղթանակի շնորհիվ 3:1 հաշվով նույնպես կիսաեզրափակիչ անցավ:
Հիշեցնենք, որ «Փյունիկն» եւ «Ուլիսը» կիսաեզրափակչի ուղեգրեր ձեռք բերեցին ապրիլի 7-ին` հաղթանակներ տանելով պատասխան հանդիպումներում համապատասխանաբար «Կիլիկիայի» եւ «Գանձասարի» հետ:
Այսպիսով, կիսաեզրափակչում կհանդիպեն «Ուլիս» – «Փյունիկ» եւ «Միկա» – «Բանանց» զույգերը:
Առաջին կիսաեզրափակչում, որը տեղի կունենա ապրիլի 14-ին, Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» կհանդիպի «Ուլիսի» հետ: Երկրորդ եզրափակիչը կկայանա ապրիլի 15-ին: Պատասխան հանդիպումները տեղի կունենան ապրիլի 21-ին եւ 22-ին: