AM
4 July 2022 - 08:07 AMT

Հայաստանի բասկետբոլի հավաքականը՝ Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը դարձել է Մալթայում ավարտված Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։

Հայաստանի հավաքականը եզրափակչում 84:68 հաշվով առավելության է հասել Մալթայի նկատմամբ և դարձել առաջնության չեմպիոն:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Քրիս Ջոնսը: Նա վաստակել է 41 միավոր, 10 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին և կատարել 6 արդյունավետ փոխանցում:

Առաջնությանը Հայաստանից բացի մասնակցում էին Անդորրան, Ադրբեջանը, Մալթան, Ջիբրալթարը, Սան Մարինոն։