AM
9 April 2009 - 12:19 AMT

Հրապարակվել են ՖԻԴԵ-ի Գրան-պրիի շրջանի 5-րդ փուլի մասնակիցների անունները

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է 2009 թվականի օգոստոսի 8-24-ը Երեւանում կայանալիք
ՖԻԴԵ-ի Գրան-պրիի շրջանի 5-րդ փուլի 14 մասնակիցների անունները:

Ավելի վաղ նախատեսվում էր, որ ՖԻԴԵ-ի Գրան-պրիի շրջանի 5-րդ փուլը կանցնի Կալմիկիայի մայրաքաղաք Էլիստայում, իսկ երրորդ փուլը` Քաթարի մայրաքաղաք Դոհայում: Սակայն քանի որ Քաթարի շախմատի ֆեդերացիան հրաժարվեց դրանից, Շախմատի միջազգային ֆեդերացիան որոշեց երրորդ փուլն անցկացնել Էլիստայում: Իսկ 5-րդ փուլն Երեւանում անցկացնելու մասին պայմանավորվածություն պետք է ձեռք բերվեր ՖԻԴԵ-ի ղեկավար Կիրսան Իլյումժինովի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ:

Գրան-պրիի շրջանը բաղկացած է 6 փուլից: Առաջինն անցել է Բաքվում, որտեղ հաղթեց Վուղար Գաշիմովը (Ադրբեջան), Վան Յուէն (Չինաստան) եւ Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), երկրորդը` կայացավ օգոստոսին Սոչիում, որտեղ հաղթեց հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: Երրորդ փուլում Էլիստայում կրկին հաղթեցին երեքը` Դմիտրի Յակովենկոն (Ռուսաստան), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան) եւ Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան):

ՖԻԴԵ-ի Գրան-պրիի 4 փուլը կանցնի ապրիլի 14-30 Կաբարդինոբալկարիայի մայրաքաղաք Նալչիկում:

ՖԻԴԵ-ի Գրան-պրիի շրջանի 5-րդ փուլի մասնակիցների ցուցակն ըստ վարկանիշի (փակագծերում` տեղն ըստ ՖԻԴԵ-ի վարկանիշի)`

1. Լեւոն Արոնյան (Հայաստան)-2754 (6)
2. Դմիտրի Յակովենկո (Ռուսաստան)-2753 (7)
3.Պետեր Լեկո (Հունգարիա)-2751 (9)
4. Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա)-2746 (12)
5.Վան Յուէ (Չինաստան)-2738 (14)
6. Բորիս Գելֆանդ (Իսրայել)-2733 (15)
7.Էթյեն Բաքրո (Ֆրանսիա)-2728 (17)
8. Սերգեյ Կարյակին (Ուկրաինա)-2721 (19)
9.Գատա Կամսկի (ԱՄՆ)-2720 (24)
10. Եվգենի Ալեքսեեւ (Ռուսաստան)-2716 (25)
11. Վլադիմիր Հակոբյան (Հայաստան)-2696 (34)
12. Ռուստամ Կասիմջանով (Ուզբեկստան)-2695 (35)
13. Պավել Էլյանով (Ուկրաինա)-2693 (36)
14.Էռնեստո Ինարկիեւ (Ռուսաստան)-2676 (54):