AM
15 July 2022 - 09:51 AMT

ԱՀԿ-ն հորդորել է բոլոր երկրներին վերադառնալ դիմակային ռեժիմի

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ ԱՀԿ-ն հորդորել է բոլոր երկրներին վերադառնալ դիմակ կրելու ռեժիմին։ Այդ մասին հայտարարել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Հեբրեյեսուսը։

«Ես մտահոգված եմ, որ կորոնավիրուսով հիվանդացության աճ է գրանցվում, ինչը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է առաջացնում առողջապահության համակարգում և բուժաշխատողների շրջանում»,-ասել է նա, գրում է «Իզվեստիան»՝ SkyNews-ին հղումով։

Ըստ նրա, գիտական հանրույթի, քաղաքական առաջնորդների և հանրության միջև «լուրջ խզում կա» կորոնավիրուսի տարածման ռիսկի ընկալման հետ կապված։

«Հիվանդության նոր ալիքները վկայում են, որ կորոնավիրուսը դեռ չի ավարտվել»,-ասել է նա՝ հավելելով, սակայն, որ այժմ երկրները «շատ ավելի լավ վիճակում են, քան պանդեմիայի սկզբում»։ ‌