Ռոսիա» ավիաընկերությունը Վոլգոգրադ-Երևան թռիչքներ կիրականացնի, որոնք մեկնարկելու են հուլիսի 23-ից։
Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ՝ հինգշաբթի և շաբաթ օրերը, տեղեկացնում է ավիաընկերույթյունը։
SU/FV 6945 չվերթը Վոլգոգրադից կմեկնի 16:45-ին, Երևան կժամանի 21:35։ Երևանից SU/FV 6946 չվերթի մեկնումը նախատեսվում է 22:25-ին, ժամանումը Վոլգոգրադ՝ 0:30 (յուրաքանչյուր օդանավակայանի համար տեղական ժամանակն է նշված)։
Թռիչքներն իրականցվելու են Superjet 100-ով։
Վոլգոգրադը ՌԴ-ի 6-րդ քաղաքն է, որտեղից ավիաընկերությունը թռիչքներ է կատարում ՀՀ մայրաքաղաք։ Ավիաընկերությունը չվերթեր է կատարում նաև Եկատերինբուրգից, Մինվոդիից, Մոսկվայից, Սամարայից և Սոչիից։






