AM
15 July 2022 - 13:12 AMT

«Փյունիկ»-«Դյուդելանժ» հանդիպման մուտքն ազատ կլինի․ Լեփ-լեցուն տրիբունաներ են ակնկալվում

Հուլիսի 19-ին, Չեմպիոնների Լիգայի 2022/23թթ․ խաղարկության որակավորման երկրորդ փուլում «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունելու Լյուքսեմբուրգի չեմպիոն «Ֆ91 Դյուդելանժին»։

Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին։ Հանդիպման մուտքը լինելու է անվճար, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Փյունիկն» ակնկալում է, որ այդ օրը «Հանրապետական» մարզադաշտի տրիբունաները լեփ-լեցուն կլինեն։

Հուլիսի 13-ին՝ Ռումինիայում «Փյունիկը» 11 մետրանոց հարվածաշարում որտեղ 4:3 հաշվով հաղթել է «Կլուժին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ: ‌