AM
15 Հուլիս 2022 - 14:34 AMT

Ստեփանակերտում 15 բնակարան է շահագործվել

Ստեփանակերտում 15 բնակարան է շահագործման հանձնվել բազմաբնակարան շենքում։ Երկրորդ մասնաշենքը ևս բաղկացած է 15 բնակարանից, որից 11-ը երկու սենյականոց է, իսկ 4-ը՝ երեք սենյականոց, տեղեկացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը։

Ներկայումս ընթանում են ներքին հարդարման վերջնական աշխատանքները։ Կիրականացվի նաև բակային տարածքի բարեկարգում և ասֆալտապատում։

Ստեփանակերտի Առաքելյան փողոցում գտնվող 6-րդ դպրոցի վերակառուցումը ավարտական փուլում է։