ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Լևոն Արոնյանը դարձել է FTX Road To Miami առցանց մրցաշարի հաղթող։
Արագ շախմատի այս մրցաշարի վերջին տուրում նա հաղթել է չինացի Յի Վեյին և հաղթող ճանաչվել։ Երկու պարտիայում էլ հայ շախմատիստը հանդես էր գալիս սև խաղաքարերով։ Եզրափակչի երկրորդ օրն Արոնյանը 3 պարտիայից 2-ում հաղթել է, մեկում՝ ոչ ոքի գրանցել։
Մրցաշարն անցել է հուլիսի 10-17-ը։