Հայաստանն ու Ուզբեկստանն ամենապահանջված ուղղություններն են ռուսաստանցիների շրջանում արտասահմանյան բանկային քարտերի ձևակերպման համար։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան։
Ըստ ոլորտի փորձագետների, բանկային քարտերի պահանջարկն աշնանը կարող է ավելի աճել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Ըստ փորձագետների, արտերկիր բանկային քարտերի հետևեից ուղևորությունների հանդեպ հետաքրքրությունը կարող է աճել աշնանը, երբ Եվրոպայի էքսկուրսիոն և լեռնադահուկային տուրերին կարոտած ռուսաստանցիները կսկսեն նման ուղևորություններ ծրագրել»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես ասել են «Վեդի գրուպում», բանկային քարտերով ռուսաստանցիները հետաքրքրվումն են ոչ միայն արտերկիր հարմարավետ ուղևորությունների, այլ նաև ՌԴ-ում առցանց օգտագործման համար՝ հյուրանոցների և ավտոմեքենաների առցանց ամրագրման, արտասահմանյան կայքերից գնումների համար։
Այժմ այդ նպատակով ուղևորությունների համար տուրօպերատորները շաբաթական 100-200 հայտ են ստանում։
Ասոցիացիայում նշել են, որ այդ նպատակով կարելի է մեկնել նաև Բելառուս և Սերբիա։






