AM
19 July 2022 - 11:45 AMT

Կասկադում շախմատի համաժամանակյա խաղ կանցկացվի

Հուլիսի 20-ին՝ ժամը 20:00-ին, Հայաստանի շախմատի ֆեդերացիան Շախմատի միջազգային օրվան նվիրված միջոցառում է կազմակերպում Կասկադում:

Դրա ընթացքում կազմակերպվելու է համաժամանակյա խաղ, որը երիտասարդ շախմատիստներին և բոլոր շախմատասեր անցորդներին հնարավորություն կտա խաղալու Օլիմպիական չեմպիոն Տիգրան Պետրոսյանի և միջազգային գրոսմայստեր Տիգրան Հարությունյանի հետ:

Մուտքը ազատ է բոլոր ցանկացողների համար: ‌