Իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Նովարայի» հետ կընկերական խաղում։
Ինձագիի թիմը հաղթել է 8։1 հաշվով։ Միլանյան ակումբի կազմում աչքի են ընկել Բարելան, Ջեկոն, Բելանովան, Լաուտարոն (դուբլ), Լուկակուն, Զանոտին և գրանցվել է մեկ ինքնագոլ, գրում է Armsport-ը։
Մխիթարյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ է դարձել Էդին Ջեկոն։
«Ինտերը» հաջորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 23-ին՝ ֆրանսիական «Լանսի» հետ։