AM
25 July 2022 - 09:38 AMT

Քաշաթաղում վթարից 2 ադրբեջանցի է մահացել, մեկը՝ վնասվածքներ ստացել

44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանի հսկողության տակ հայտնված Քաշաթաղի շրջանում վթարի հետևանքով 2 ադրբեջանցի մահացել է, մեկը՝ վնասվածքներ ստացել։

Կողաշրջվել է կոմբայնը, գրում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

Մահացածներից մեկը 1990թ․ ծնված Քյազիմ Աբբասովն է Գյանջայից, մյուսը՝ Յուսիֆ Աբիշովը։

Հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն։