Ադրբեջանական զինուժի կողմից արձակված կրակոցների հետևանքով վնասվել է Կարմիր Շուկայի բնակչի առանձնատունը, տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը։
Հուլիսի 28-ին` ժամը 16:50-ին, Կարմիր Շուկա համայնքի բնակիչ Վ. Շահնազարյանը ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի բաժանմունք է դիմել` նշելով, որ նույն օրը ժամը 11:45-ի սահմաններում հակառակորդի կողմից արձակած կրակոցների հետևանքով վնասվել է իր առանձնատան երկրորդ հարկի խոհանոցի պատուհանը և մուտքի դուռը։
Վերջինիս տան բակում հայտնաբերվել է նաև 7.62 մմ տրամաչափի կրակված 8 գնդակ:
Վնասի չափը պարզվում է: