ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո հայտարարել է, որ մի շարք երկրներ, այդ թվում Հայաստանը և Ադրբեջանը, հետաքրքրություն են դրսևորում ՇՀԿ-ում դիտորդի կարգավիճակի հանդեպ։
Նա նշել է, որ Բելառուսի հարցում կա որոշակի կոնսենսուս՝ որպես լիիրավ անդամ կազմակերպությանը միանալու գործընթաց սկսելու հարցում, գրում է ՏԱՍՍ-ը։
Լավրովը հիշեցրել է, որ 2021-ին ՇՀԿ-ում «պաշտոնական թեկնածուական կարգավիճակ» է ստացել Իրանը և արդեն սկսել է անդամակցության գործընթացը։
ՇՀԿ հերթական գագաթնաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 15-16-ին Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում։






