AM
3 Օգոստոս 2022 - 15:16 AMT

ՆԱՏՕ-ն մտահոգված է հայ-ադրբեջանական լարվածության մասին հաղորդումներով

Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսը մտահոգիչ է համարում հայ-ադրբեջանական լարվածության մասին հաղորդումները: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«ՆԱՏՕ-ն լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին, որոնք կնպաստեն Հարավային Կովկասի կայունությանը և բարգավաճմանը, որը Դաշինքի համար ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջան էԾ,-գրել է նա, տեղեկացնում է «Ազատությունը»։

Օգոստոսի 3-ին ժամը 15:00-ի սահմաններում, շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածումադրբեջանական ստորաբաժանումներըկիրառել են նռնականետեր և հարվածայինանօդաչու թռչող սարքեր, ինչի հետևանքովՊԲ 2 զինծառայող զոհվել է, ևս 14-ը տարբեր աստիճանի վիրավորում է ստացել:

Օգոստոսի 1-ին` ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Բախշիյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Օգոստոսի 2-ին լարվածությունը պահպանվել է։