ԱՊՀ մասնակից-երկրների Միջխորհրդարանական վեհաժողովի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի արտագնա նիստը կկայանա աշնանը Երեւանում: Ինչպես հաղորդել է ՀՀ Ազգային Ժողովի մամլո ծառայությունը, այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել ԱՊՀ ՄԽՎ Խորհրդի գլխավոր քարտուղար Միխաիլ Կռոտովի եւ ՀՀ ԱԺ փոխխոսնակներ Տիգրան Թորոսյանի եւ Վահան Հովհաննիսյանի Երեւանում կայացած հանդիպման ժամանակ: