AM
12 August 2022 - 09:12 AMT

Ադրբեջանցիները հայտնաբերել են 2020-ի հոկտեմբերին խոցված հայկական ուղղաթիռի բեկորները

Ադրբեջանցիներն Արցախի Մարտունու շրջանի իրենց վերահսկողությանն անցած տարածքում հայտնաբերել են խոցված հայկական ուղղաթիռի բեկորներ, հայտնում է Аzertag-ը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հայտնաբերված բեկորները հայկական զինված ուժերի «Մի-8» ուղղաթիռին են պատկանում, որը խոցվել է 2020-ի թվականի պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերի 18-ին։