AM
17 August 2022 - 10:05 AMT

Մխիթարյանը վնասվածք է ստացել․ Առնվազն 2 շաբաթ չի խաղա

Իտալական Միլանի «Ինտեր» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի մի քանի շաբաթ, տեղեկացնում է Արմենպրեսը իտալական ԶԼՄ-ների վրա հղումով։

Հայ կիսապաշտպանի մոտ առկա է ձախ ազդրային մկանի լարվածություն: Ըստ ամենայնի, Մխիթարյանը խաղադաշտ կվերադառնա 2 շաբաթից ոչ շուտ:

«Ինտերի» բուժանձնակազմն աշխատում է, որ Մխիթարյանը կարողանա մասնակցել սեպտեմբերին սկզբին նախատեսված «Միլանի» դեմ խաղին: ‌