Մոսկվայի «Դինամո» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Արսեն Զախարյանի տեղափոխումը Լոնդոնի «Չելսի» այս տրանսֆերային պատուհանի ընթացքում բացառվում է, գրում է «Սպորտ-Էքսպրեսը»։
Նշվում է, որ «Չելսինն» չի հաջողվել փոխանցել 15 մլն եվրոն։ Առկա պայմաններում այդ խնդիրը չափազանց բարդ էր՝ մինչ ամառային տրանսֆերային պատուհանի փակումը (սեպտեմբերի լույս 2-ի գիշերը) այն հնարավոր չի եղել լուծել։
Այժմ ակումբներն աշխատում են 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը ձմռանն ապահովելու ուղղությամբ։
Ընթացիկ խաղաշրջանում Զախարյանն ակումբի կազմում 7 խաղի է մասնակցել, 1 գոլի հեղինակ է դարձել և 2 գոլային փոխանցման։
Օգոստոսի 25-ին հայտնի դարձավ, որ Լոնդոնի ակումբը պատրաստ է ձեռք բերել 19-ամյա ֆուտբոլիստին՝ 15 մլն եվրո հրաժարագին վճարելով։
Օգոստոսի 29-ին հայտնի դարձավ, որ «Չելսի» տեղափոխվելու Զախարյանի շանսերը նվազում են։ Բոլոր կողմերը շահագրգռված են գործարքում, սակայն հարկավոր էր մի քանի հարց լուծել։ Գլխավոր խոչընդոտը գումարի փոխանցումն է ռուսական ակումբին, ինչը խնդրահարույց է դարձել ՌԴ դեմ գործող պատժամիջոցների պատճառով։ Տրանսֆերային պատուհանը փակվում է սեպտենբերի 1-ից։