AM
2 September 2022 - 09:43 AMT

Միրզոյանն ու Լավրովը պայմանավորվել են շարունակել շփումները մոտ ապագայում

Սեպտեմբերի 1-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Կողմերը մանրամասն քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-ի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքն ու հեռանկարները։

Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները մոտ ապագայում: ‌