Սեպտեմբերի 4-ին ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ և ձեռամբ իրականացվել է Շոշ գյուղի Սբ Աստվածածին եկեղեցու խաչի օծման արարողակարգը, տեղեկացնում է ՀԱԵ Արցախի թեմը։
Եկեղեցու պայծառացման գործում իր ուրույն տեղն ունի եկեղեցու հովանավոր, պարոն Կարեն Ջալավյանը, ով նույնպես ներկա էր արարողությանը։
Միջոցառմանը ներկա էին եկեղեցու հոգևոր հովիվ, ՊԲ ավագ գնդերեց, արժանապատիվ Տեր Վարդան քահանա Ներսիսյանը, ՊԲ մի շարք գնդերեցներ, ինչպես նաև Շոշ գյուղի և մոտակա բնակավայրերի հավատավոր ժողովուրդը։






